Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

1 . Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունների ունեն գլխուղեղ, շնչափող, ստամոքս,կոյանոց, քթանցք, կերակրափող, թոք, պոչուկային գեղձ, ձայնալար, սիրտ, կտնառք, ող, լյարդ, մկանային ստամոքս, սերմնարան, կրծքի մեծ մկան,երիկամ, միզածորան, հաստ աղիք և ողնուղեղ։
Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության:

2 . ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան:

3 . Ի՞նչպես են բազմանում թռչունները:

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

4 . Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Նրանք ունեն մեծ դեր : Նրանք ուտում են որդերին, կամ նրանց արտաթորանքը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Նաև նրանք առողջ են պահում ծառերը, օգնելով բնությանը:

    Design a site like this with WordPress.com
    Get started